Հայտնի է՝ վաղը ժամը քանիսից սկսած Նիկոլ Փաշինյանը կպատասխանի քաղաքացիների հարցերին

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ վաղը՝ նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ից սկսած, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում կպատասխանի ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների տեսահարցերին:

Մեր տեղեկություններով՝ վարչապետը կպատասխանի շուրջ 6 տասնյակ քաղաքացիների հարցերի, նախնական հաշվարկով՝ հարց ու պատասխանը կտևի մոտ 5 ժամ։

Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ, վարչապետի ֆեյսբուքյան էջով և Կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ