Հայաստանը տարածաշրջանում ամենաանվտանգ երկիրն է. Խաղաղության համաշխարհային ինդեքս

Ներկացվել է Տնտեսագիտության և խաղաղության համաշխարհային ինդեքսի 17-րդ հրատարակությունը, որտեղ Հայաստանը Հարավային Կովկասում անվտագության և խաղաղության առումով զբաղեցնում է առաջին տեղը:

Ինդեքսը դասակարգում է 163 անկախ պետությունների՝ ըստ իրենց խաղաղության մակարդակի: Օգտագործել են 23 որակական և քանակական ցուցանիշներ լուրջ աղբյուրներից և չափում են խաղաղության վիճակը երեք ոլորտներում՝ շարունակվող ներքին, միջազգային կոնֆլիկտներ, ռազմականացվածության աստիճան։

Այս զեկույցը ներկայացնում է մինչ օրս ստացած տվյալների վրա:

Ըստ այդմ՝ «Ռուսաստան և Եվրասիա» բաժնում նշվում է, որ խաղաղության մակարդակի ամենամեծ վատթարացումն է տեղի ունեցել 2022 թվականին: Խաղաղության անկումը ավելի քան երկու անգամ ավելի մեծ էր, քան ցանկացած այլ տարածաշրջան:

Տարածաշրջանի 12 երկրներից յոթը գրանցել են վատթարացում, ամենամեծը գրանցվել է Ուկրաինայում և Ռուսաստանում:

Այստեղ 2-րդ տեղում Հայաստանն է, որը ամբողջ ցուցակում զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը: Նա առաջատարն է տարածաշրջանում։ Նախորդ տարիների համեմատությամբ Հայաստանը բարելավել է իր դիրքերը 3 հորիզոնականով։ Հարվային Կովկասի մյուս երկրները բավականին հետ են նրանից. զեկույցի համաձայն՝ Վրաստանը զբաղեցնում է 94-րդ, իսկ Ադրբեջանը՝ 95-րդ հորիզոնականը։ Թուրքիան և Իրանը կիսում են 147-րդ հորիզոնականը։

Զեկուցում անդրադարձ կա նաև անօդաչու թռչող սարքերի կիրառման աճին: Այս համատեքստում նշվում է, որ ԱԹՍ-ների հարձակման ռազմավարական նշանակությունը երևում է Ադրբեջանի կողմից իսրայելական և թուրքական անօդաչու թռչող սարքերի օգտագործման մեջ՝ ուղղված հայ զինվորներին և նյութատեխնիկական միջոցներին, ովքեր չունեին անօդաչու թռչող սարքեր:

Շեշտվում է, որ անօդաչու սարքերը վճռորոշ դեր են խաղացել Ադրբեջանի հաղթանակում 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմը:

Ըստ զեկույցի՝ առավել խաղաղ երկիր է Իսլանդիան, իսկ վատագույն դիրքում է Աֆղանստանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ