Որքանո՞վ է ՀԱՊԿ-ի համար զգայուն այսօրվա գագաթնաժողովում ՀՀ-ի բացակայությունը. ինչ հույս ունի Բելառուսի ԱԽ պետքարտուղարը

Հայաստանը չի արգելափակել ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում:

Այս մասին, ըստ belta-ի, այսօր լրագրողներին ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը:

«Ոչ մի որոշում չի արգելափակվել, Բելառուսի արտաքին գործերի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները համաձայնեցրել են բոլոր որոշումները (պետությունների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովին ներկայացված փաստաթղթերը): Սա խոսում է փոխըմբռնման մասին, այդ թվում՝ հայկական կողմի հետ՝ լուծելու այն հարցերը, որոնք ներկայումս վստահված են Կազմակերպությանը»,- ասել է Ալեքսանդր Վոլֆովիչը։

Պատասխանելով ԲԵԼՏԱ-ի հարցին, թե որքանով զգայուն է ՀԱՊԿ-ի համար գագաթնաժողովում հայկական կողմի բացակայությունը, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարը նշել է.

«Հայկական կողմը համաձայնել է բոլոր որոշումների հետ, հավանաբար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որ մեր հայ գործընկերները որոշել են այսօր չժամանել Մինսկ»։

Ալեքսանդր Վոլֆովիչը վստահ է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկություն չունի.

«Դա սխալ է և այդ որոշումը չի լինի ի օգուտ Հայաստանի ժողովրդի և ի շահ երկրի»,- ընդգծել է Անվտանգության խորհրդի պետքարտուղարը։

Նշենք, որ այսօր հանդիպմանը մասնակցել են ՀԱՊԿ մասնակից երկրների բոլոր ղեկավարները, բացառությամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ