Ռուսաստանը 40 տոննա հումանիտար բեռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար

«Զվարթնոց» օդանավակայանում նոյեմբերի 22-ին վայրէջք է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար մարդասիրական օգնությամբ հերթական ինքնաթիռը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից՝ այս անգամ Ռուսաստանից Երևան է ուղարկվել 40 տոննա հումանիտար օգնություն։ Օգնությունը Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության Իլ-76 ինքնաթիռով:

«Օդանավակայանում էր նաև ՀՀ-ում ՌԴ-ի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանած բնակչության համար նախատեսված շուրջ 40 տոննա մարդասիրական օգնությունը ներառում է ձմեռային պարագաներ, սնունդ, էլեկտրական սարքավորումներ, հիգիենայի միջոցներ և այլն։

Օգնությունը Ներքին գործերի նախարարության միջոցով կհամակարգվի և շուտով կհասնի շահառուներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ