Մի շարք պաշտոնատար անձինք են ձերբակալվել կոռուպցիոն գործերով. Սասուն Խաչատրյան

«Քրեական գործերը անցած տարվա համեմատ 70-80 տոկոսով ավելացել են»,- Կառավարության նիստի ժամանակ նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

Խաչատրյանը տեղեկացրեց, որ բավականին ինտենսիվ աշխատանքներ են կատարվում կոռուպցիայի դեմ պայքարում, և դա՝ շնորհիվ աշխատակազմի ավելացման. «Մի շարք պաշտոնատար անձինք են ձերբակալվել կոռուպցիոն գործերով։ Երկու քրեական գործով ձերբակալվել են կոռուպցիոն հանցագործությունների մեջ ներգրավված 20-ից ավելի անձինք»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քանի դեռ այդ մարդկանց նկատմամբ չկա դատավճիռ, նրանք փաստացի անմեղ են համարվում. «50 հոգի է ձերբակալվել, թե 100՝ դա էական չէ։ Էականը այն է, թե քանի հոգու նկատմամբ է մեղադրական դատավճիռ կազմվել։ Մեզ պետք են մեղադրական դատավճիռներ, որպեսզի համոզվենք, որ իրավապահ համակարգի արդյունավետությունը բարձրանում է»։

Սասուն Խաչատրյանը հավելեց, որ մի շարք դեպքերում դատարանները հենց դատարանում կալանքի տակ չգտնվող մեղադրյալների գործերը ձգձգում են. «Օրինակ՝ շատ լուրջ քրեական գործ կա, որ այս տարվա փետրվարից հետո նիստ չի եղել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ