Դաշնակներն իրենց արկածախնդրությամբ ու անհեռատես քաղաքականությամբ Ադրբեջանի հետ կիսում են ԼՂ-ում էթնիկ զտման ու ԼՂ-ն լուծարելու պատասխանատվությունը.Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը գրում է.

Դաշնակցական Արթուր Խաչատրյանը մեղադրում է քաղաքական իշխանությանը Արցախի հանրապետություն չասելու համար։

Պողպատե տրամաբանություն է՝ իրենք կազմակերպում են հեղաշրջում Ղարաբաղում, ստորագրում են կապիտուլյացիայի, ԼՂ-ն լուծարելու մասին հրամանագիրը, բայց մեղադրում են Հայաստանի քաղաքական իշխանությանը Արցախի հանրապետություն չասելու համար։ Ավելորդ է հիշեցնել դաշնակների ու Հայաստանի դաշինքի առաջնորդ Քոչարյան Ռոբերտի հրճվանքը ԼՂ-ում իրականացված հեղաշրջումից հետո։
Ինչ սպասել դրոշ վառելով հայրենիք փրկողներից՝ ոչինչ ավելին։

Իրենք ստորագրում են ԼՂ-ն լուծարելու մասին հրամանագիրը, բայց մեղադրում են Հայաստանի քաղաքական իշխանությանը Արցախի հանրապետություն չասելու համար։ Եթե անգամ օրական 1000 անգամ կրկնենք Արցախի հանրապետություն, դրանից ոչինչ չի փոխվի, ինչպես և չի փոխվում հարևան երկրների դրոշները այրելով։ Էժանագին պոպուլիզմ է, որով փորձ է արվում հայրենասեր ձևանալ ու կուրացնել հանրությանը։

Դաշնակները պետք է օղ անեն ականջներին` Ադրբեջանի հետ կիսում են ԼՂ-ում էթնիկ զտման ու ԼՂ-ն լուծարելու պատասխանատվությունը։ Քանզի վերջիններիս արկածախնդրությունն ու անհեռատես քաղաքականությունը հանգեցրին Ղարաբաղում հեղաշրջման ու դրան հաջորդող անդառնալի հետևանքներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ