«Վարչապետի գրառումից հետո տեսնես պետության ղեկավարի համար ամոթ զգացողներն ի՞նչ զգացին …Ցավա՞ց տղեք ….». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ՌԴ վրչապետ Մեդվեդևի հետ կապված միջադեպին.

Վարչապետի գրառումից հետո տեսնես պետության ղեկավարի համար ամոթ զգացողներն ի՞նչ զգացին …

Ցավա՞ց տղեք ….

Թե բա «Հայաստանի ոչ մի, լսո՞ւմ եք, ՈՉ ՄԻ ղեկավարի սենց հրապարակավ ու անթաքույց ստորացնելու դրվագ չի եղել։»

Այ հիմա կարող եք Միշիկնյուզ-ում տպված էս ամեն մի տառի համար Միշիկից մինիմում 20$ փող ուզեք:

Բայց ասեմ, որ Ռոբն ավելի շատ կտա … ա՛յ «ամոթ զգացողներ»:

Սերժը գնաց, բայց գաղջից դեռ մնացել է … 
Սրան ավելի ուշ կանրադառնամ…

Հիշեցնենք, որ  ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ մանրամասնելով այսօրվա միջադեպը.

Նոր մի պահ մտնում եմ ֆեյսբուք ու աչքերիս չեմ հավատում, որ կոռուպցիոն համակարգի մնացորդները այսքան հեշտությամբ կարող են փոթորիկ առաջացնել սոցիալական ցանցերում։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ոչ միայն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, այլեւ մենք բոլորս հույս ունեինք, որ րոպե առաջ перейдем սուրճի սենյակ, որովհետեւ բոլորս ահավոր հոգնել էինք ու սուրճ էինք ուզում։ Աշխատանքները նախատեսվածից երկուսուկես ժամ ավել տեւեցին։

Իսկ նախորդ օրվա մեր շփումը բոլոր հիմքերը տվել էր ոչ աշխատանքային հատվածին անհամբեր սպասելու։ Էս ամենը պիտի ասվի՞, չեմ հասկանում։

Վարչապետի գրառումից հետո տեսնես պետության ղեկավարի համար ամոթ զգացողներն ի՞նչ զգացին …Ցավա՞ց տղեք ….Թե բա…

Posted by Taron Chakhoyan on Wednesday, May 1, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ