Թաիլանդի թագավորն ամուսնացել է իր պահակախմբի պետի հետ

Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորնը (Ռամա Х) հայտարարել է, որ ամուսնացել է իր սիրելիի՝ գեներալ Սութհիդա Վաջիրալկոնգկորնի հետ: 66-ամյա թագավորն այս հայտարարությամբ հանդես է եկել թագադրումից մի քանի օր առաջ:

Թագադրման հանդիսավոր արարողությունը կկայանա մայիսի 4-6-ը:

Նախնական տվյալներով՝ ճանապարհի երկայնքով շարք են կանգնելու երկրի ավելի քան 150 000 բնակիչ:


40-ամյա Սութհիդան թագավորի անձնական պահակախմբի ղեկավարն է և աշխատել է որպես բորտուղեկցորդուհի Thai Airways ավիաընկերությունում, որից հետո նշանակվել է թագաժառանգ արքայազնի ընտանիքի պահակախմբի պետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ