Այսուհետ իրենց «мать Ռասիյա» կըսեն. Ստյոպա Սաֆարյանը՝ Սոնա Աղեկյանի մասին

Իչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ, վեճ էր ծագել «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի և «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի միջև:

Խաչատրյանի ելույթը ընդհատելու համար վերջինս Աղեկյանին «կոյուղաջրերի թագուհի» էր անվանել, Աղեկյանն էլ Խաչատրյանի վրա ջուր էր լցրել, որից հետո էլ սկսվել էր քաշքշուք:

Տեղի ունեցածին «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ գրելով.

«Փաստորեն տիկինը Երևանի ավագանիում կարգին ցիրկ է տվել…

Այսուհետ իրենց մած Ռասիյա կըսեն:

Անի Խաչատրյանի մեկ նախադասությունը՝ ռուսական հեռուստաընկերության եթերում հակահայաստանյան կաղկանձի մասով ամեն ինչ արժեր…»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ