Պուտինն աշխարհին կոչ է արել միավորել ուժերը. պետք է վերջ դնել պաղեստինա-իսրայելական հակամարտությանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անհրաժեշտ է համարում միավորել միջազգային հանրության ջանքերը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության քաղաքական լուծում գտնելու համար։

«Ռուսաստանի դիրքորոշումը հետևողական է և ոչ պատեհապաշտական: Մենք կոչ ենք անում միջազգային հանրության համատեղ ջանքերը՝ ուղղված իրավիճակի թուլացմանը, զինադադարին և պաղեստինա-իսրայելական հակամարտությունը քաղաքական լուծում գտնելուն», — ասել է Ռուսաստանի ղեկավարը`BRICS-ի արտակարգ գագաթնաժողովի ժամանակ:

Պուտինի խոսքերով, BRICS-ի երկրներն ու տարածաշրջանի երկրները կարող են առանցքային դեր խաղալ այս աշխատանքում:

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հարգանքով նշել իրավիճակի կարգավորմանն ուղղված նրանց ջանքերը և, մասնավորապես, նկատի ունեմ խաղաղության գագաթնաժողովի անցկացումը Եգիպտոսում և արտակարգ արաբա-իսլամական գագաթնաժողովի անցկացումը Սաուդյան Արաբիայում»,- ասել է ՌԴ նախագահը հանդիպման մասնակիցներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ