Ինչպես կարող են ԼՂ-ից բռնի տեղահանվածները վերականգնել իրենց կենսաթոշակ ստանալու իրավունքը և ստանալ կուտակված գումարը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է:

Օրինագծերի նպատակը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի (չաշխատող անձին նշանակվող) իրավունքի իրացման ընթացակարգերի հստակեցումն է՝ այդ ընթացակարգերի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը Կառավարությանը վերապահելու միջոցով:

Ըստ փոխնախարարի՝ օրինագծերի փաթեթն ամբողջությամբ ընդունվելուց հետո, ամենայն հավանականության Կառավարության հաջորդ նիստին կընդունվեն համապատասխան ընթացակարգերը:

Դրանից հետո ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են դիմել, վերականգնել իրենց կենսաթոշակ ստանալու իրավունքը և ստանալ՝ հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար կուտակված կենսաթոշակները: Դրա համար շահառուները պետք է ներկայացնեն դիմումներ, որի համար մշակվում է առցանց հարթակ:

Ըստ Դավիթ Խաչատրյանի՝ շահառուներին դիմումներ ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ ՀՀ հասցեի հաշվառում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ