Երևանում՝ պենոպլաստի գործարանի մոտակայքում, գազատարից կախված 42-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Բագրևանդ-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ պենոպլաստի գործարանի մոտակայքում, ծառից կամ երկաթյա խողովակից տղամարդու դի է կախված:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Փրկարարները հայտնաբերել են դին կախված՝ ծառի մոտ անցկացված գազատար խողովակից և մոտեցրել դիատարին:

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 42-ամյա Հ. Ա.-ն է:

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Honda մակնիշի ավտոմեքենա, որով, ըստ նախական տեղեկությունների, տղամարդը եկել է նշված վայր, և կախվելու միջոցով ինքնասպան եղել:

Դեպքի վայրում մահացածի հարազատներից մի քանիսի ինքնազգացողությունը վատացել էր, փրկարարներն ու ոստիկանները նրանց օգնություն են ցուցաբերել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ