ՀՀ-ի վերաբերյալ ՀԱՊԿ հայտարարությունը

ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությունը մի շարք լրատվամիջոցներում հրապարակումների հետ կապված.

«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերյան (2022թ.) նստաշրջանի որոշումների կատարման և Բելառուսի Հանրապետության նախագահության օրոք կազմակերպության գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման գործողությունների ծրագրին համապատասխան՝ երկու փաստաթուղթ՝ կապված Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման հետ, մինչ այժմ մշակվում է։ Խոսքը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագծի և կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարության մասին է՝ ի աջակցություն այս տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին։

Մինսկում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախօրեին հայկական կողմն առաջարկել է հետ կանչել Հայտարարության նախագիծը քննարկումից։

Հայաստան դիտորդական առաքելություն գործուղելու և այլ գործնական միջոցներ տրամադրելու մասին որոշման նախագծի վրա աշխատանքները շարունակվում են»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ