Բոլորս լավ գիտենք, որ ՀՀ-ի համար շատ հարմար են էլեկտրական մեքենաները՝ հաշվի առնելով, որ մենք ունենք ատոմակայան. Խաչատուր Սուքիասյան

«Բոլորս լավ գիտենք, որ ՀՀ-ի համար շատ հարմար են էլեկտրական մեքենաները՝ հաշվի առնելով, որ մենք ունենք ատոմակայան»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Դիմելով Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանին՝ Սուքիասյանն ասաց.

«Ի՞նչ խրախուսման հաշվարկներ ունեք, որպեսզի Հայաստանում օրինակ՝ ինչ-որ մեծ քանակի ծառայություններ անցնեն էլեկտրական մեքենաների և դուք ունեք արդյո՞ք հաշվարկ, որ ՀՀ-ում պետության սեփականությունը հանդիսացող բոլոր մեքենաները փոխվել են էլեկտրական մեքենաների: Որովհետև ատոմակայան ունեցող երկիրը գիշերային ժամերին ավելի էժան է և չունի սպառման տեղ: Սա լավագույն գործիքներից մեկն է, որ կարող է բալանսավորել, և մենք կարող ենք ավելի շատ չներկրել, տրանսպորտային ծախսեր չանել: Արդեն երրորդ տարին է՝ էլեկտրական մեքենաների մասին խոսում ենք, ինչքա՞ն ներմուծվեց, ինչքա՞ն ենք մենք արտոնություն տվել, որպեսզի ներմուծվի»:

Տերյանն արձագանքելով՝ նշեց. «Մենք հիմա այդ հաշվարկներն ունենք և աշխատում ենք ծրագրի վրա, թե ինչպես աջակցենք, որ էլեկտրական ավտոմեքենաները և դրանց համար նախատեսված ենթակառուցվածքները զարգանան Հայաստանում: Շրջակա միջավայրի նախարարությունը նման մի աջակցման ծրագիր նախատեսել է և հիմա իրականացնում է, իսկ աջակցման կոմպլեքս ծրագիրը, որը կներառի աջակցման այլ մեխանիզմներ, մենք մյուս տարի արդեն կներկայացնենք»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ