Թող բարի լինեն գան հանձնաժողովների նիստերին և ծանոթանան նախագծերին. Խաչատրյանը՝ բոլոր հարցերը զեկուցվող դարձնելու մասին

Այսօր՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ, «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն առաջարկեց բոլոր հարցերը դարձնել զեկուցվող:

Ի պատասխան՝ Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը նշեց, որ խնդիր չեն տեսնում, որ բոլոր հարցերը զեկուցվեն, բայց առհասարակ ավագանին ունի կանոնակարգ, օրենք, որը կարելի է կարդալ ու նոր գալ դահլիճ:

«Կան հանձնաժողովներ, որտեղ ավագանու անդամները պարտավոր են լինել անդամ, և թող բարի լինեն գան հանձնաժողովների նիստերին և ծանոթանան նախագծերին, մենք համաձայն չենք, դեմ ենք քվեարկում»,- խմբակցության դիրքորոշումը հայտնեց Խաչատրյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ