Մենք որևէ խոչընդոտ չենք տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Հաջիև

Տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների շրջանակներում մենք որևէ խոչընդոտ չենք տեսնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Սեփական մեղքը հայկական կողմի վրա բարդելու արատավոր պրակտիկային հավատարիմ, Հաջիևը հայտարարել է, թե « շատ կարևոր է, որ հայկական կողմը կոնկրետ քայլ առաջ գնա և նստի բանակցությունների սեղանի շուրջ»։

«Դժվար է դեռ որևէ բան ասել այս մասին. Հայաստանից սպասում ենք հստակ գաղափարների: Հայաստանը դեռևս նայում է տարածաշրջանից այն կողմ, երբ խոսքը խաղաղության պայմանագրի մասին է: Այն, ինչ մենք ասում ենք, այն է, որ երրորդ կողմերի օրակարգ մտցնելու փոխարեն մենք պետք է առաջ տանենք խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները: Գնդակը Հայաստանի դաշտում է»,- նշել է Ալիևի «խոսափողը» համարվող Հաջիևը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ