Համացանցում հայտնվել է դստեր հետ պարող Փաշինյանի լուսանկարը

 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողովի աշխատանքներին:

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, խորհրդաժողովը մեկնարկել է ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման արդի վիճակի և հիմնախնդիրների վերաբերյալ ելույթներով:

Նիկոլ Փաշինյանը լսել է Հայաստանում սահմանադրականության մակարդակի բարձրացման, պետական կառավարման համակարգի բարելավման, հասարակական նոր պայմանագրի, ինստիտուցիոնալ վերափոխումների և ՀՀ տնտեսության արդի բնութագրերի և զարգացման խնդիրների վերաբերյալ բանախոսների զեկույցները, որոնց վերաբերյալ հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, մասնակիցները ներկայացրել են իրենց դիրքորոշումները քննարկվող թեմաների և հնչած հարցադրումների շուրջ:

Վարչապետի պաշտոնակատարը գոհունակությամբ ասել է, որ քննարկման ընթացքում չհնչեց որևէ նախադասություն, որի հետ ինքը համաձայն չլիներ, առավելագույնը 1, 2, 3, կամ 4 միտք կարող էր լինել, որոնց կարձագանքեր «այո, բայց…» ձևակերպմամբ: «Սա ինձ ուրախացնում է, որովհետև նշանակում է, որ ինչ-որ առումով ձևավորվել է հանրային համընդհանուր զգացողություն մեր անելիքների վերաբերյալ: Մենք, իհարկե, այս ընթացքում ներկաներից մի մասի հետ շփվել ենք, մի մասի հետ չենք շփվել, բայց դա կարող է լինել հեղափոխության հաջորդ կարևոր արդյունքը, որ հնարավոր է՝ մեր ընդհանրության զգացողությունը վերականգնվում է:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ