Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը գրում է.
Դեկտեմբերի 7-ին համերգ կազմակերպողները հայու գենո՞վ, թե՞ ազգային ու ավանդական արժեքներով են առաջնորդվել։
Ի դեպ, շոուբիզնեսի նույն ներկայացուցիչները մեղադրում են իշխանությանը ազգային ու ավանդական արժեքները չպահպանելու մեջ։ Բայց դեկտեմբերի 7-ին համերգ են կազմակերպում, երբ Սպիտակի ավերիչ երկրաշարժից զոհվեցին ավելի քան 25,000 մեր հայրենակիցներ, իսկ 514,000-ը՝ մնաց անտուն։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ վերջիններիս «հայու գենի» ու «ազգային, ավանդական արժեքների» մասին։