Իսրայելի նախագահը դիմել է ողջ աշխարհի հրեաներին. Իսրայելը պայքար է մղում ողջ քաղաքակիրթ աշխարհի համար

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ուղերձ է հղել աշխարհի հրեական համայնքներին ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմի ամենաթեժ պահին, որն ուղեկցվել է հակասեմական միջադեպերի կտրուկ աճով, գրում է Times of Israel-ը։

«Սա միայն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմ չէ: Իսրայելը կարող է կռվել հողի վրա, բայց նա ճակատամարտ է տալիս ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար: Մենք լի ենք վճռականությամբ այս չարիքին դիմակայելու գործում»,- հայտարարել է Հերցոգը:

«Զանգվածային սպանություններից հետո մենք ականատես դարձանք ամբողջ աշխարհում հակասեմականության սարսափելի բռնկման: Այս փաստը բացահայտեց հակասեմականության և հակաիսրայելական տրամադրություններիսերտ կապը»,- ասել է նա:

Միաժամանակ Հերցոգն ավելի լավ իրավիճակի հույս է հայտնել։

«Քույրեր և եղբայրներ, իմ պատուհանից դուրս՝ այստեղ՝ Երուսաղեմում, ես տեսնում եմ Իսրայելը, որը բարգավաճում է, չնայած ամեն ինչի։ Մինչ ես խոսում եմ, մեր որդիներն ու դուստրերը ռազմական համազգեստով գտնվում են առաջնագծում և կռվում են մեզ պաշտպանելու համար: Տարբեր ծագում ունեցող իսրայելցիները հրաշալի հոգատարություն են ցուցաբերում միմյանց նկատմամբ: Աշխարհի հրեական համայնքները մոբիլիզացվում են աննախադեպ էներգիայով։ Ես աջակցության և համերաշխության առաջարկներ եմ ստանում աշխարհի բոլոր ծայրերից»,- ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ