Տիգրան Ավինյանը շուրջ 40 ընտանիքների հանձնել է նոր բնակարանների բանալիներ ու գնման վկայականներ

4-րդ կարգի վթարայնության Արցախի 4-րդ նրբանցքի 10-րդ հանրակացարանային և
10/1 շենքերի բնակիչներն այսուհետ կապրեն անվտանգ ու հարմարավետ
պայմաններում:Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շուրջ 40 ընտանիքների
հանձնել է նոր բնակարանների բանալիներ ու բնակարանների գնման վկայականներ:

Գնման վկայականներով հնարավոր կլինի բնակարաններ գնել, ինչպես ժամանակին
կառուցված, այնպես էլ նորակառույց շենքերում, բնակիչների մի մասին էլ
տրվում են բնակարաններ՝ առկա ֆոնդից:

Չնայած նրան, որ համայնքը փաստացի չունի բնակարանային պայմանների
բարելավման պարտավորություն, կարևորելով 4-րդ կարգի վթարայնության
շենքերում առկա վիճակը, պետության աջակցությամբ ու կառուցապատողների հետ
գործակցությամբ իր վրա է վերցրել խնդրի հիմնավոր լուծման կարևոր
հանձնառությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ