ՀՀ-ում Իրանի հյուպատոսը մասնակցել է «Դրիֆտ 2023» առաջնությանը

ՀՀ-ում Իրանի հյուպատոսը ևս մասնակցում էր «Դրիֆտ 2023» առաջնությանը, դիվանագետը նստել է մրցարշավորդի կողքին։ Հայտնում է Sputnik Արմենիան։

Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիան և «ԷՍ ԹԻ ԱՐ»-ը անցկացրել են Ֆեդերացիայի գավաթ «Դրիֆտ 2023»-ի այս տարվա վերջին փուլը: «Դրիֆտ 2023» առաջնության V-րդ փուլին մասնակցել են նաև Վրաստանից եկած ավտոմարզիկները:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Իրանի մոտոցիկլետների և ավտոմոբիլային ֆեդերացիայի ներկայացուցիչները, որոնց հետ ՀԱՖ-ը կնքեց համագործակցության հուշագիր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ