Ստյոպա Սաֆարյանը գրում է.
ՀԱՊԿ հերթական գագաթաժողովը բոյկոտելու Հայաստանի որոշման մասին իր «ափսոսանքի» խոսքում Պուտինի խոսնակ Պեսկովը նշել է, թե Հայաստանը կարող էր այդ հարթակն օգտագործել խնդիրների մասին խոսելու համար….
Պարոնին պետք է կատեգորիկ ասել, որ
1. Հայաստանն իր խնդիրների’ սահմանամերձ տարածքների ադրբեջանական օկուպացիայի մասին վաղուց, քանիցս գրավոր ու բանավոր տեղյակ է պահել ՀԱՊԿ-ին ու ՀԱՊԿ-ում,
2. ՀԱՊԿ անգամ իր գլխավոր քարտուղար Զասին ու այլ դիտորդների է ուղարկել, որ սեփական աչքերով արձանագրեն այդ խնդիրները, ու զեկույցի տեսքով էլ դրանք ունեն։
3. ՀԱՊԿ-ը դա բեսեդկա չէ, որ խնդիրներից հավերժ խոսեն, հրաժարվելով Հայաստանի համար դրանք լուծելու կոնկրետ մեխանիզմները գործարկելուց, ոչ էլ օբսերվատորիա է դրանք հեռվից կամ տեղում առաջարկվող «երկարաժամկետ դիտորդներով» հավերժ դիտարկելու համար։
4. Հետևաբար Հայաստանը ՀԱՊԿ անունով օտար կամ թշնամական բեսեդկայում անելիք ու ասելիք չունի։
Ափսոսանքներդ հայտնեք օյաղ Մաշայի դոշին հեկեկալով։