Լյովա Եղիազարյանը գրում է.
<<Ակելան վրիպեց>>։
Ոհմակի առաջնորդը ի սկզբանե էր վրիպել,երբ որոշեց վերադառնալ իշխանության։Նա չհասկացավ,որ Ակելայի նման ծեր է և անընդունակ։
<<Երբ ոհմակի առաջնորդը վրիպում է, նրան անվանում են մահացած գայլ, չնայած որ նա դեռ կենդանի է, քանի որ նրան շատ քիչ է մնացել ապրելու>>,-մեկնաբանում է Մաուգլիի <<կնքահայր>> Քիփլինգը։
Այո,քաղաքանապես մահացել են թե ոհմակը,թե առաջնորդը;
Նա վրիպեց,որովհետև չհասկացավ,որ ժողովուրդը չի մոռացել դժոխքը,որն ինքն էր ստեղծել ժողովրդի համար։
Նրան թվում էր,պատերազմից կոտրված ժողովուրդը կմոռանա անցյալը և ծաղկեփնջերով կդիմավորի իր մուտքը դեպի քաղաքականություն,կգնա իր հետևից,կընտրի իրեն։
Վրիպեց,Ակելայի նման։
Վրիպեց իր պատգամավորներին ԱԺ ուղարկելով։
Վրիպեց նաև իր որդուն պատգամավորի մանդատ նվիրելով;
Եթե իրեն թվում է,որ այս քայլով ինքը կվերակենդանա,չարաչար սխալվում է։
Այս քայլով նա ավելի խորը թաղվեց,որ Մաուգլի նմանն էլ չի փրկի։