ՀՀ հատուկ հանձնարարությունններով դեսպան Էդմոն Մարուքյանն այսօր հյուրընկալվել է Հանրային հեռուստաընկերության տաղավարում: Զրույցի ընթացքում նա վստահեցրել է, որ 44-օրյա պատերազմի հաղթանակը չի պատկանում միայն Ադրբեջանին, այն ունի փայատերեր։
«Այդ փայատերն սկսել է ուզել իր փայը, հիմա այդ փայը «Զանգեզուրի միջանցքն» է, և հիմա Ադրբեջանը պետք է որոշի՝ կամ ինքը պատմական այս շրջանում քայլ է կատարում և ձերբազատվում է այդ իրավիճակից, գնում է խաղաղության, կամ եթե շարունակեց լսել այդ փայատերին, ապա նա լուրջ խնդիրներ է ունենալու Արեւմուտքում։
Այստեղ մենք մեծ անելիքներ ունենք, որպեսզի նա իրապես այդ լուրջ խնդիրներն ունենա։ Նրանք որոշակի իմաստով «պաուզա» են պահում, ուզում են մարսել, տեսնեն՝ ինչ կլինի»,- նշել է Էդմոն Մարուքյանը։