Շոուբիզնեսի հայտնիներից 5-ն իրենց տարեկան եկամուտների հաշվարկը ներկայացրել են․ ՊԵԿ նախագահ

Ապրիլի 23-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շոուբիզնեսի շատ հայտնի 5 ներկայացուցիչներ իրենց տարեկան եկամուտների ամփոփ հաշվարկը ներկայացրել են ՊԵԿ։

«Թե ովքեր են` հիմա չեմ բացահայտի, մոտակա օրերին մամուլի հաղորդագրություն կտարածենք, թե շոուբիզնեսի որ ներկայացուցիչներ էին օգնել մեզ սառույցը տեղից շարժվելու հարցում»,- նշել է Անանյանը:

«Հայկական ժամանակ»-ի շոուբիզնեսի աղբյուրները նշում են, որ այդ ցանկում ներառված են Արամեն, Ռազմիկ Ամյանը, Մարտին Մկրտչյանը։Նշենք, որ մինչև այս հայտարարագիր էր ներկայացրել նաև երգիչ Մհերը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ