Ագնեսա Խամոյանն ու Օյաղ Մաշան պաշտոնապես ճանաչվել են քույր եսիմինչեր.Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Ագնեսա Խամոյանն ու Օյաղ Մաշան պաշտոնապես ճանաչվել են քույր եսիմինչեր. նույն օրը նրանք երկուսն էլ հուզվել են Հայաստանի կողմից ՀԱՊԿ Խորհրդի նիստը բոյկոտելուց։ Սթափ Մաշան նույնիսկ աչուկները չռել է, թե’ Հայաստանն ամեն ինչ ստանում է Ռուսաստանից’ բոնուսներ, մինչդեռ կեղտոտ Արևմուտքը ուզում է զրկել նրան այդ բոնուսներից… Մաշան հավանաբար այնքան տրեզվիչի եղել, որ հիշեր այդ բոնուսներից ամենաթարմը’ 160.000 հայրենազարկված հայերին ու հայաթափված Արցախը’ որպես Նախիջևանի բախտակիցը, երկուսն էլ տարբեր ժամանակներում իրենց կողմից պուճուր թուրքին տրված բոնուս…

Բայց դե հո Ագնեսան գիտեր, որ 3 մանեթնոց լաց կապած Հայասպան խմբակցությունը այդ բոնուսի իրավակական ձևակերպման ու գլուխ բերելու մասնակիցն է։ Հետևաբար գոնե հումանիստական նկատառումներով պետք է տիկնոջը ասել, որ յուր նյարդային պոռթկումները հանուն դավաճանած ՀԱՊԿ-ի ոչ միայն չեն գնահատվելու Մոսկվայում, այլ պարզապես ջղաձգում են վիրաբուժական ձեռքբերովի «գեղեցկությունը» բոլոր ծալքերով ու մի այլ կարգի վախեցնում դիտողին…

Իրեն չի խղճում, թող գոնե հեռուստադիտողին խղճա… Պետք չէ էդ աստիճանի ինքնավնասում անել հանուն Պուտինի… Շուրթերի սեղմումից քիչ էր մնում ճողվածք ստանար…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ