Շուտով Լիդուշիկը կդառնա 20 տարեկան, մանկական միջոցառումներն առանց իրեն չեն անցնում. Նա այսօր էլ մանկական միջոցառումների սպասված հյուրն է, դրանից չի սրտնեղում, ծիծաղելով ասում է, որ արդեն սովոր է, որ մարդիկ չեն հավատալու իր տարիքին, նույնիսկ համակերպվել է, որ մինչև 50 տարեկան իրեն փոքր են ընկալելու։
«Շուտով կթողարկվի նոր տեսահոլովակ, որտեղ ակնհայտ կլինի իմ կերպարային փոփոխությունը։ Նոր ստեղծագործությունը պարային երգ է, որի տեսահոլովակն էլ պարային կլինի։
Մեկ այլ երգ էլ ունեմ` սիրո մասին, կոչվում է «Սիրահարվել եմ», այս անգամ ոչ թե հեքիաթային, այլ լուրջ սիրո մասին է։ Կարծում եմ` դա էլ ազդակ կլինի, որ ես արդեն մեծացել եմ»,– նշեց նա։