Նոյեմբերի 4-ին Բակո Սահակյանը վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հետ այցելել է հանրապետության արեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ, և տեղում ծանոթացել է տիրող իրավիճակին ու զինվորների ծառայության ընթացքին:
Արցախի հանրապետության նախագահի` Բակո Սահակյանի աշխատակազմի գլխավոր վարչությունից հայտնել են այս մասին:
Բակո Սահակյանին և վարչապետի պաշտոնակատար Փաշինյանին ուղեկցում էին ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր նոր լուսանկար էր հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: