Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աշխատանքի օրվան նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ միասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել Աշխատանքի օրվա առթիվ «Գրանդ հոլդինգ» ընկերության կազմակերպած տոնական համերգ-միջոցառմանը:  Այս մասին տեղեկացնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջոցառմանը ներկա էր նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ տիկնոջ հետ:

Հայ աշխատավորին նվիրված տոնական միջոցառմանը մասնակցում էին «Գրանդ հոլդինգ» ընկերության աշխատակիցները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ