«Ուղեղից թոփալ» «յաշիկավարները» չհասցրին հարսի պարը դիտել

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ ու տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես էին 2 «յաշիկավարներ», իրենց վեր դասելով օրենքից, Երևան-Աշտարակ ավտոճանապարհին չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, ինչի պատճառով երթևեկությունը գրեթե 1,5 կմ-ից ավելի կաթվածահար էր եղել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից 10 րոպե չանցած՝ տեղեկացանք, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի խիստ հանձնարարականով ՀՀ ՆԳՆ ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի գլխավորությամբ, իրականացրել են «Ուղեղդ յաշիկ էլ կմնա» անունով օպերացիան։Ֆոտոլրագրողի տեղեկություններով, պարեկների կողմից Արագածոտնի մարզի եկեղեցիներից մեկի բակում հայտնաբերվել են «վայ-յաշիկավարները», ովքեր ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվել են Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդները եղել են 30-ամյա Վաղարշակ Մխեյանը և 36-ամյա Միսակ Հակոբյանը։Պարզվել է, որ նրանցից մեկի ավտոմեքենան չի ունեցել ԱՊՊԱ, մեքենաներից մեկն էլ վարձույթից վերցված է եղել․ վարորդներից մեկի վարորդական իրավունքը կասեցվել է։Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նման դեպքերը կանխելու նպատակով ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ Ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն էլ խիստ հանձնարարականներ են տվել, որ հասարակության նկատմամբ նման անհարգալից վերաբերմունք կատարողների նկատմամբ օրենքի ողջ խստությամբ պարեկները գործողություններ իրականացնեն, այն է՝ ավտոմեքենաները տեղափոխվեն հատուկ պահպանվող տարածք։Ինչպես ավելի ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, տևական ժամանակ է` Հայաստանում կարծես թե դադարել էր ժողովրդի լեզվով ասած` «հաբրգած» «ուղեղներից թոփալ» որոշ վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների այսպիսի կոպիտ խախտումներ կատարելը:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ