Ալիևը հшյտարարություն է արել

Ադրբեջանը Հարավային Կովկասում կայուն խաղաղության կողմնակից է և աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, հարաբերությունների կարգավորմանը և Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Այս մասին նոյեմբերի 13-ին հայտարարել է ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային։

Ալիևը նշել է, որ ներկայումս տարածաշրջանում խաղաղության օրակարգի համար շատ լավ հնարավորություններ կան։

Նա հայտարարել է, թե 44-օրյա Հայրենական պատերազմից հետո հենց Ադրբեջանն է հանդես եկել խաղաղության պայմանագրի նախաձեռնությամբ և դրա հիմքում ընկած սկզբունքներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ