ԵՄ դիվանագետները քննարկելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները. Բորել

Այսօր Բելգիայի մայրաքաղաքում տեղի կունենա ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հերթական հանդիպումը։

Բացի այլ արդիական հարցերից, դիվանագետները կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները։

Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նշենք, որ օրակարգի թեման հակամարտություններն են: Նախատեսված է, որ Բրյուսելում արտգործնախարարների հանդիպումից հետո ԵՄ երկրները կպահանջեն անհապաղ հումանիտար դադարներ Գազայի հատվածում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ