Ինքնասպանություն է գործել ադրբեջանական բանակի զինծառայող

Ադրբեջանի Թերթերի շրջանի զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել, որ ՊՆ N ի զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Բանդալիև Էլսուն Գաբիլ օղլուն ինքնասպան է եղել՝ հրազենից կրակելով իր վրա։

Այս մասին հայտնում են երկրի Զինվորական դատախազության մամուլի ծառայությունից։

Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են տարբեր փորձաքննություններ, կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ