Սամվել Ալեքսանյանը 200 000 դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին: Այս մասին հայտարարվել է հեռուստամարաթոնի ժամանակ։
Նշենք, որ Հայաստան Համահայկական հիմնադրամի կառույցները Լատինական ու Հյուսիսային Ամերիկաներում և Եվրոպայում մինչ այս մարաթոնը անցկացրել էին ավանդական հեռախոսամարաթոններ: Մասնավորապես, Բրազիլիայի տեղական մարմինը հավաքել էր 30 000 ԱՄՆ դոլար, Տորոնտոյի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպությունն այս տարվա բարեգործական ճաշին հավաքել էր 1 մլն 300 հազար կանադական դոլար: Եվրոպայի հայությունը հանգանակել էր ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո:
Հանգանակված նվիրատվությունները գումարվելու են «Հեռուստամարաթոն-2018»-ի վերջնաարդյունքին:
Հիշեցնենք՝ 2017-ին «Բերքառատ Արցախ» hեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 12,505,456 դոլար։