«Իսրայելը նպատակ չունի օկուպացնել Գազան». Նեթանյահու

Իսրայելը նպատակ չունի օկուպացնել Գազան կամ վերահսկել այն ՀԱՄԱՍ-ի նկատմամբ հաղթանակից հետո, սակայն անհրաժեշտության դեպքում անկլավ պետք է մտնեն հուսալի ուժեր: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, փոխանցում է BBC-ն:

«Մենք չենք ձգտում գրավել Գազան կամ օկուպացնել այն: Կարծում եմ՝ պարզ է, թե ինչպիսին պետք է լինի Գազայի ապագան:

Այս ճակատամարտի վերջում ՀԱՄԱՍ-ը չի լինի, մենք կոչնչացնենք նրան: Մենք պետք է տեսնենք Գազայի ապառազմականացման: Գազայում պետք է կառավարություն ձևավորվի»,- ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ