«իՁիոտին ու բանսարկուին «զոհ» ու «հերոս» կարգեցիր գլխներիս». Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վազգեն Մանուկյանը հակաիշխանական բեւեռ է ձեւավորում».

Այս «ավետիսը», ըստ որոշ ԶԼՄ-ների, հաստատել է ինքը՝ բեւեռատորը։ Մի քանի անուն էլ կա, որոնց հետ թեւ-թեւի այս պարոնը պայքարելու է նոր իշխանության դեմ։

Վայելեք՝ Վիգեն Սարգսյան, Դավիթ Շահնազարյան, Արփինե Հովհաննիսյան, Անդրանիկ Թեւանյան, Երվանդ Բոզոյան, Վիկտոր Սողոմոնյան, Աղվան Վարդանյան, Ռուբեն Հակոբյան։

Վայելեցի՞ք։

Հիմա էլ իմ գրառումը վայելեք։ Շա՛տ լավ է անում, պարոն Նիկոլ Փաշինյան, քի՛չ է անում։

Բոլորիս աչքի առաջ իՁիոտին ու բանսարկուին «զոհ» ու «հերոս» կարգեցիր գլխներիս, ու մինչ օրս ոչ մի նորմալ մարդ չի հասկանում, թե քո այդ «սեանսը» ինչ էր նշանակում։

Եթե պատճառն էն անհեթեթ ցանկությունն է, որ ուզում ես բոլորը սիրեն քեզ, ապա՝ հազար անգամ ավաղ։ Բոլորին սիրաշահողները վերջում նստում են կոտրած տաշտակի առաջ։

Կո՞շտ ստացվեց։ Ոչինչ, դիմացիր։ Եթե պատկերացնես, թե քո այդ սիլիբիլիները մանուկյան վազգենի հետ քանի-քանի Հայաստանի քաղաքացու շանթահարեց մինչեւ հոգու խորքը, երեւի նաեւ կհասկանաս, որ շատ մեղմ եմ գրել։

Առողջ եղիր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ