Արամ Ա Վեհափառ Հայրապետը բացման աղոթք հնչեցրեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում (Տեսանյութ)

ԱՄՆ-ում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն այսօր որպես հյուր քահանայապետ այցելել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ։

Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Վեհափառ Հայրապետը Կոնգրեսում բացման աղոթք է հնչեցրել, որին հաջորդել է կոնգրեսական Ադամ Շիֆի ողջույնի խոսքը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադամ Շիֆը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին հրավիրել է հանդես գալու Ներկայացուցիչների պալատի նիստի բացմանը աղոթքով, որը կներառվի Կոնգրեսի արձանագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ