ԱԺ նախին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ Ազգային ժողովը 45 կողմ և 55 դեմ ձայներով Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում:
Մեկ տարին բավարար է՝ բացահայտելու, որ երկիր կառավարելն ու հանրահավաքներում ելույթ ունենալն իրար հետ կապ չունեն:
Ավելին, այսօրվա որոշ պսեվդոընդդիմադիրներին հիշեցնեմ, որ միակ ուժը,ով չսատարեց և կողմ չքվեարկեց մայիսի մեկին Փաշինյանի թեկնածությանը, հանրապետականն էր:
Բայց ասողին լսող էր պետք:
Հ.Գ.
Պատմությունը դաժան է և անողոք թե՛ քաղաքական պայքարը ատելության վերածողների և թե՛ քաղաքական կոնֆորմիստների ու գաստրոլյորների համար»: