Գոռ Վարդանյանը կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ լկտիություն է քարոզում

Հեռուստատեսությամբ Գոռ Վարդանյանի հերթական չստացված, լկտի ֆիլմն է։ «Հրեշների գայլ»-ից մի կերպ պրծանք, հիմա էլ «Կոռուպցիան» ենք մի կերպ տանում՝ այն հույսով, որ մի օր կվերջանա:

Ինչպես միշտ, մեր շուստրի ախպեր Գոռն իրա ֆիլմի սաղ դերասաններին տալիս ա ամենավատ դերերը, իսկ իրան, դե պարզ ա, չէ՞, ֆիլմի մաչո ա ներկայացնում, որ ինքը ֆիլմի տղեն ա ու սաղին վերջում փրկելուա: Բայց, ասենք, պարզ ա, չէ՞, որ յուրաքանչյուր ֆիլմ նրա գլուխգործոցն է, նրա գաղափարը:

Իմ մոտ միշտ հարց է ծագում՝ կլինի՝ մի անգամ ֆիլմ նկարես առանց պոռնոգրաֆիկ կադրերի, առանց ծեծ ու ջարդի, առանց լկտի կադրերի ու մերկապարուհիների, ոչ հայեցի բառապաշարով:

Գոռն ամեն հարցազրույցում ասում ա, թե բա՝ ես ֆիլմ եմ նկարահանում մեր իրականության մասին։ Հա, հասկացանք, Գոռ ջան, հասկացանք, էդ փողերը, որ դու ես ծախսում իբր մեզ մեր իրականությունը ցույց տալու համար, կարծում եմ՝ կարաս ավելի հետաքրքիր ու արժեքավոր ֆիլմի վրա ծախսես: Հետո գոնե երեխեքիդ ցույց տալու բան ունենաս, ասես՝ ձեր պապան իրա կյանքում այ սենց արժեքավոր բան ա արել:

Մարդիկ առաջ են գնում, բայց մեր ախպեր Գոռը մնում ա իրա տեղում և շարունակում թունավորել հասարակությանն իր ստեղծած տխմարությամբ:

Նյութի աղբյուր՝ ster-va.blogspot.com

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ