Գիշերվա արքայի եւ Սպիտակ քայլորդների խոսնակ Էդըրդ ՇարմԳրեյջոյովիչը հայտարարել է, որ իրենց առաջնորդը եւ շուտով կխոսի

Քրիստինե Խանումյանն իր ֆեյսբուքյն էջում գրել է.

Գիշերվա արքայի եւ Սպիտակ քայլորդների խոսնակ Էդըրդ ՇարմԳրեյջոյովիչը հայտարարել է, որ իրենց առաջնորդը քաղաքական շանտաժի զոհ էր դարձել, բայց նա ոչ մի տեղ չի հեռացել, եւ շուտով կխոսի ու կտա բոլոր հարցերի պատասխանը: 
Ասուլիսը կկայանա Մելիք-Ադամյան փողոցում գտնվող Վինթերֆել ամրոցում:

Էդըրդը նշել է նաեւ, որ Գիշերվա արքան հարցազրույց է տվել նաեւ Բրաավոսցի հայտնի լրագրող Սիրիո Կիսելյովին: Հարցազրույցը եթեր կհեռարձակվի Վեսթերոսում` ՊանՎեսթերոսիան ալիքով: 

Սպիտակ քայլորդների փոխնախագահ Գնալուստ Խգարն էլ նշել է, որ Գիշերվա արքան շարունակում է մնալ իրենց առաջնորդը, շուտով հանրությանը կներկայացնի իր անալիզները` Վեսթերոսյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, եւ որ նա միշտ ճիշտ է, քանի որ երբեք չի ասել` Արյան ճիշտ էր, ես` սխալ: Առավելեւս` Ջոնը: 

«Նա շարունակում է մնալ Քայլորդների կուսակցությունում մնացած Առաջին մարդկանց, անդալների, ամբախների եւ զ’ամբախերի առաջնորդը»,- ասել է Խգարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ