«Հեռանում եմ՝ ինձ հետ տանելով բացառիկ անմոռանալի հույզեր ու ապրումներ»․ Լիլիթ Հովհաննիսյան

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է  հրապարակել, որում ներկայացել է սպորտային կերպարում։

Հրապարակմանը կից Լիլիթը կատարել էր հետևյալ գրառումը․ «Բարի օր, իմ թանկագիններ։ Աթենքում համերգը տևեց մինչ լուսաբաց, որից անմիջապես հետո ուղևորվեցինք Սալոնիկ:

Ոչ մի վայրկյան գրելու ժամանակ չեղավ: Աթենքի համերգի պես Սալոնիկի համերգն էլ շաաատ թեժ էր: Հեռանում եմ՝ ինձ հետ տանելով բացառիկ անմոռանալի հույզեր ու ապրումներ, որոնք ունեցա վերջին երկու օրերին: Հ.Գ. Իսկ հիմա ուղևորվում ենք Պլովդիվ»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ