«Միսս Ֆրանսիա» մրցույթի մասնակիցը տրակտորի անիվների տակ է ընկել և զոհվել

«Միսս Ֆրանսիա» գեղեցկության մրցույթի մասնակից Մորգան Ռոլանը տրակտորի տակ է ընկել հեծանիվ վարելիս:

22-ամյա Ռոլանը Լուար նահանգում հեծանիվ է քշել։ Անսպասելիորեն ճանապարհին նրան հանդիպակաց ավտոմեքենա է դուրս եկել, և աղջիկը հեծանիվը թեքել է ճանապարհից դուրս։

Դուրս գալով ճանապարհից՝ նա հայտնվել է տրակտորի անիվների տակ։ Աղջկան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, բայց նրա սիրտը չի դիմացել։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ