Հայաստանի մի մեծ գյուղի ժողովրդի հասանելիքը ուզում են տան մի հոգու, զգույշ եղեք փողի մեռածներից հայերս.Շող Մովսիսյան

Շող Մովսիսյանը գրում է.

Փողի մեռածները: Հայաստանի բյուջեն արդեն մոտ 7 միլիարդ դոլար է: Որտեղի՞ց այսքան փող, այդ ինչպես՞ ստացվեց, որ ապրելով քովիդ, համաշխարհային տնտեսական անկում, սարսափելի լայնածավալ պատերազմ, Հայաստանը այսպես կրկնապատկեց իր բյուջեն: Որովհետև իշխանությունները չեն գողանում պետության փողերը, այլ տալիս են մեզ:

Այո, այո, մեզ են տալիս շատ ուղիղ: Ասեմ ինչպես: Բանակին են տալիս, մեր զինվորին են տալիս, զինվորական հագուստի, կերակրի, զենք զինամթերքի, պաշտպանական հատուկ կառույցներ կառուցելու, սպայական կազմի և պայմանագրայինների աշխատավարձերը կրկնապատկելու տեսքով:

Մեզ նոր ու որակյալ ճանապարհներ են տալիս: Մենք ենք օգտագործում այդ ճանապարհները, չէ՞, բոլորս: Մեր երեխաների ու թոռնիկների համար կառուցում են մանկապարտեզներ: Դպրոցներ են տալիս մեզ, որ մեր երեխաները ավելի հարմարավետ պայմաններում սովորեն: Չկա մի ոլորտ, որ աշխատավարձերի բարձրացում չլինի: Դրանով մեզ բոլորիս ուղիղ փող են տալիս:

Ջրամբարներ են տալիս մեզ, որ մեր գյուղացին կարողանա հող մշակել: Մաքրություն են տալիս մեզ: Լիֆտեր են տալիս մեզ, որ ամեն անգամ լիֆտ մտնելուց աստված չկանչենք, ինչպես առաջներում էր: Մեզ տալիս են բիզնես անելու հավասար պայմաններ, նշանակում է էլի փող են տալիս մեզ: Ահա այդ բոլոր փողերը, որոնք իշխանութնունները տալիս են ժողովրդին: Իսկ ի՞նչ են անում փողի մեռածները: Ասում են Նիկոլ հեռացիր: Մարդիկ մեր բոլորի փողերը ուզում են մի հազար հոգու մեջ փայ փայ անել: Երեք միլիոն մարդու հասանելիքը ուզում են իրենց ընտրյալ հազարի մեջ բաժանել: Եթե բաժանենք, ստացվում է երեք հազար մարդու հասանելիքը ուզում են տան մի հոգու, իրենց թայֆից:

Որպեսզի լավ պատկերացնեք, Հայաստանի մի մեծ գյուղի ժողովրդի հասանելիքը ուզում են տան մի հոգու: Իրենք պետությունն էլ կծախեն, ինչ է, թե հարստանան: Դրա համար էլ բոլոր նրանք, ովքեր Նիկոլի հրաժարականն են պահանջում կեղծ հայրենասիրություն քարոզելով, իրենք բոլորը, բացարձակ բոլորը փողի մեռածներ են: Զգույշ եղեք փողի մեռածներից հայերս:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ