Վաղվանից կփակվի Դավթաշենի՝ Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա ուղղությունը. ինչ այլընտրանք է առաջարկվում

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ից, մեկնարկելու են Դավթաշենի տրանսպորտային հանգույցի՝ Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ էջքի միջին նորոգման աշխատանքները:

Դրանցով պայմանավորված նշված հատվածի երթևեկությունը ժամանակավորապես փակ է լինելու:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետաևրանից:

Որպես այլընտրանք առաջարկվում է Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա երթևեկությունը իրականացնել մոտակա հետադարձից:

Նախապես հայցում են քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված ժամանակավոր անհարմարության համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ