Էքսկլյուզիվ. «Նիկոլ Վովաևիչ, բարև Ձեզ…». Վարչապետը զարմացավ` ռուսական եթերում հայերեն լսելով

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ «60 минут» թոք-շոուի կազմկերպիչներից մեկը հյերեն զգուշացնում է վարչապետ Փաշինյանին, որ րոպեներ անց նրան հարց են ուղղելու: Լսելով մայրենի լեզուն` բնականաբար վարչապտը հաճելիորեն զարմանում է:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակներում Սոլովյովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի խոսքին ռուսական «60 минут» թոք-շոուի շրջանակներում:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր այն հարցին, թե ինչպես պետք է Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին շփվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սոլովյովը շատ դրական է արձագանքել Փաշինյանի տված խորհուրդներին՝ մեջբերելով նրա խոսքերը:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զելենսկուն հրաշալի խորհուրդ է տվել, թե ինչպես պետք է շփվել Պուտինի հետ: «Եթե լինես ուղիղ, ազնիվ, առանց խորամանկությունների, դժվար չի լինի: Պարզապես պետք է շփվել շիտակ և ազնիվ կերպով:» Ելնելով սրանից՝ լիովին պարզ է դառնում, թե ինչու Պորոշենկոյի մոտ չստացվեց Պուտինի հետ շփումը»,- ասել է Սոլովյովը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ