Սուտ էշի տեղ դնելու նուրբ արվեստը․ Լևոն Քոչարյան

Երկու ամսով կալանավորված Լևոն Քոչարյանը քիչ առաջ դուրս եկավ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից և լրագրողի հարցին, թե պատգամավորական մանդատը վերցրել է բանտից դուրս գալո՞ւ համար, միամիտ դեմքով պատասխանեց․ «Ես հիմա չեմ ուզում խոսել մանդատից։ Էս ամեն ինչը իմ համար անկեղծ անակնկալ էր։ Հիմա կարևորը, որ ես դրսում եմ, մնացածի մասին հետո առիթ կլինի, կխոսենք»։

Հիշեցնենք, որ նախ ՀՀ ԱԺ Հայաստան դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանը հրաժարվեց պատգամավորի մանդատից և  եկեղեցու որոշմամբ նշանակվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում։ Արմեն Չարչյանի մանդատն անցնելու էր Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդ անդամին, սակայն նույն դաշինքի հաջորդ 3 անդամները՝  Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյան և Գերասիմ Վարդանյանը հրաժարվեցին պատգամավորի մանդատից, որպեսզի պատգամավոր սարքեն Լևոն Քոչարյանին։

Եվ այս ողջ պրոցներից հետո Լյովիկը հայտարարում է, թե պատգամավոր դառնալը իրեն համար անսպասելի էր։ Հավանաբար Քոչարյան կրտսերը կալանավայրում հասցրել է ծանոթանալ սուտ էշի տեղ դնելու նուրբ արվեստին։

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ Լևոն Քոչարյանը պատգամավորի 5 տարվա աշխատավարձ է խոստացել մանդատից հրաժարվածներին։ Բացի այդ խոստացել է հոգալ Գերասիմ Վարդանյանի փաստաբանական բոլոր ծախսերը, ով  անցնում է քրեական գործով։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ