Ինձ համար այս ամենը անակնկալ էր. Լևոն Քոչարյանը՝ մանդատ ստանալու մասին

Իշխանությունները ապացուցում են, որ, չէ, իրենք ունակ են ու պատրաստ են ավելիին:

Այս մասին այսօր ԱԺ «Հայսատան» խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը ասել է «Նուբարաշենի» ՔՀԿ-ից ազատ արձակվելուց:

«Մենակ ես չեմ, ինչքան մարդ կա, որ էլի շինծու առիթներով գտնվում են անազատության մեջ, ես նրանցից մեկն եմ ու հույս ունեմ, որ բոլորն էլ շուտով կլինեն ազատության մեջ».- ասել է նա:

Պատգամավորական մանդատ ստանալու հարցերին Լևոն Քոչարյանը պատասխանեց, որ հիմա չի խոսի մանդատից:

«Այս ամեն ինչը ինձ համար անակնկալ էր, հիմա կարևորը, որ ես դրսում եմ, մնացածի մասին հետո առիթ կլինի խոսելու: Ամեն դեպքում իմ համար այս ամենը անակնկալ էր»,- ասել է նա:

Նա նշում է, որ ամեն ինչ սպասում է, քանի որ այն ինչ իր հետ եղավ՝ զավեշտ էր:

Հիշեցնենք, որ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողվի որոշմամբ՝ Լևոն Քոչարյանը ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մանդատ ստացավ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ