Լևոն Քոչարյանն ազատ է արձակվել

Լևոն Քոչարյանն ազատ է արձակվել:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Քոչարյանի փաստաբանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ԿԸՀ արտահերթ նիստում ստացել էր պատգամավորի կարգավիճակ։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանին սեպտեմբերի 22-ին հասարակական կարգը խախտելու համար ՆԳՆ ոստիկանները բերման էին ենթարկել, որի ժամանակ նա դիմադրություն էր ցուցադրել և վնասվածքներ ստացել: Վերջինիս տեղափոխել էին հիվանդանոց:

Նույն օրը Քոչարյանը ձերբակալվել էր, սեպտեմբերի 25-ին՝ կալանավորվել:

Հոկտեմբերի 18-ին, քննիչը և դատախազը միջնորդել էին Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ: Միջնորդությունը բավարարվել էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ