Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Սիրանուշ Ղուկասյանը

Կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի դասախոս, արվեստի վաստակավոր գործիչ, գյումրեցի Սիրանուշ Ղուկասյանը։

Այս մասին հայտնում են ԵԹԿՊԻ-ից:

«Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցներն ու ուսանողները ցավակցում են Սիրանուշ Ղուկասյանի հարազատներին, գործընկերներին և ուսանողներին`մաղթելով համբերություն ու տոկունություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ