Փաստաբանական խմբի հայտարարությունը՝ Լևոն Քոչարյանի պատգամավորական մանդատի վերաբերյալ

2023 թվականի նոյեմբերի 6-ին Լևոն Քոչարյանը ստանալու է պատգամավորի կարգավիճակ և կալանքը ենթակա է վերացման:

Այս մասին հայտարարություն է տարածել Լևոն Քոչարյանի փաստաբանական խումբը:

Ըստ խմբի, 2023 թվականի նոյեմբերի 6-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից Լևոն Քոչարյանը չի կարող պահվել անազատության մեջ:

Միաժամանակ նշվում է, որ պատգամավորի անձեռնմխելիության ուժով կալանքի վերացումը չի հանգեցնում քրեական հետապնդման դադարեցմանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, կարող է տեղափոխվել խորհրդարան՝ վերցնելով «իրեն հասած» մանդատը:

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանին սեպտեմբերի 22-ին հասարակական կարգը խախտելու համար ՆԳՆ ոստիկանները բերման էին ենթարկել, որի ժամանակ նա դիմադրություն էր ցուցադրել և վնասվածքներ ստացել: Վերջինիս տեղափոխել էին հիվանդանոց:

Նույն օրը Քոչարյանը ձերբակալվել էր, սեպտեմբերի 25-ին՝ կալանավորվել:

Հոկտեմբերի 18-ին, քննիչը և դատախազը միջնորդել էին Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ: Միջնորդությունը բավարարվել էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ